Հայաստանի կառավարությունը կփոխհատուցի Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի ծախսերը: Այդ մասին որոշումը ընդունվել է Կառավարության օգոստոսի 4-ի նիստի ժամանակ: Այդ նպատակների համար հատկացվելու է մոտ 3 մլն դրամ:

Օֆելյա Համբարձումյանը (1925-2016) մի քանի տասնամյակ եղել է Հայկական ԽՍՀ-ի Պետական հեռուստատեսության և ռադիոյի ժողգործիքների անսամբլի մենակատարուհին: