Պետեկամուտների կոմիտեում վերականգնել եւ ճշտել են աշխատավարձերի գործակիցները, որոնք հաստատված էին մինչեւ Ֆինանսների նախարարության հետ միավորումը: Այս որոշումը հավանության է արժանացել օգոստոսի 4-ին կառավարության նիստում: ՊԵԿ նախագահի գործակիցը սահմանվել է 12, առաջին տեղակալինը՝ 10, տեղակալներինը՝ 8,5:  Ծառայողական գաղտնիքի տիրապետման հավելումը պարտադիրից կփոխանցվի գերատեսչության հայեցողությանը:
Հիշեցնենք, որ գործակիցը 66 հազար դրամով հավելվում է հիմնական դրույքին: Այսպիսով, ՊԵԿ նախագահի աշխատավարձը պետք է կազմի 792 հազար դրամ կամ մոտ 1660 դոլար: