Լուսադիոդների արտադրությամբ զբաղվող «Էրա ՊՊ» հայկական ընկերությունը դադարեցրել է իր աշխատանքը Երեւանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտում: ԱՏԳ –ում արտոնյալ հարկային ռեժիմով աշխատանքի թույլատվությունը, ընկերության խոսքով, հետ է կանչվել Կառավարության օգոստոսի 4-ի նիստի ժամանակ: Նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ ընկերությունը դադարեցրել է աշխատանքը հարկադրաբար՝ չկարողանալով իրացնել արտադրանքը Ռուսաստանում, որը բարդ տնտեսական վիճակում է:

Հիշեցնենք, որ ընկերությունը մտադիր է թողարկել լուսատեխնիկական սարքեր՝ ինտեգրված լուսադիոդային կիսահաղորդիչ ճառագայթողների հիման վրա: 2015-ի վերջին ընկերությունը ծրագրում էր արտահանումը հասցնել 3 մլն դոլարի ու ապահովել 35 աշխատատեղ: Իրացման հիմնական շուկան պետք է դառնար Ռուսաստանը: