Երեւանում երիտասարդ ընտանիքների համար նոր բարձրահարկում մոտ 14,7 հազար քմ մակերես կլինի: Այդ մասին օգոստոսի 4-ին Հայաստանի կառավարության նիստին հայտնել է հանրապետության քաղաքաշինության փոխնախարար Արամ Բադալյանը:
Շենքում տեղակայված բնակարանների ընդհանուր արժեքը մոտ 4,75 մլրդ դրամ կկազմի (10 մլն դոլարից քիչ պակաս): Բնակարանները երիտասարդ ընտանիքների որոշակի խմբերի վաճառվում են արտոնյալ համարվող գնով (310 հազար դրամ 1 քմ-ի դիմաց): Շենքը տեղակայված կլինի երեւանյան Արաբկիրի շրջանում, Ադոնցի փողոց 6/2 հասցեով:





























