Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 12.51-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ախուրյան խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պայթյունը տեղի է ունեցել, երբ մեքենաներից մեկը կանգնել է լիցքավորման: Պարզվել է, որ պայթյունի հետեւանքով տուժել է երկու քաղաքացի՝ 56-ամյա Ա. Հ.-ն եւ 29-ամյա Ա. Մ.-ն: Վերջիններս հոսպիտալացվել են Գյումրու բժշկական կենտրոն:


































