Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 6-ին, ժամը 00.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտակայքում, քամուց ծառն ընկել և փակել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառը տեղափոխել են անվտանգ տարածք: