«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն այսօր՝ օգոստոսի 6-ին, Լիսաբոնից վերադարձել է Հայաստան: NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Լիսաբոնի Բրիտանական հոսպիտալում բուժման կուրսն անցնելուց հետո, արդեն իրեն լավ է զգում. «Ամեն ինչ լավ է, լավ եմ զգում ինձ»:
Նշենք, որ Հրանտ Բագրատյանի հետ չհաջողվեց երկար խոսել՝ նա նշեց, որ չի կարողանում երկար խոսել:
Ավելի վաղ «Ազատություն» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ սույն թվականի հուլիսի 19-ին Հրանտ Բագրատյանը մեկնել է արտասահման բուժման։ Բուժման ընթացքում հուլիսի 29-ին նա գլխուղեղի կաթված է ստացել։





























