Օդային-տիեզերական պաշտպանության «Ալմազ Անտեյ» կոնցեռնը նոր զենիթային հրթիռներ է մշակել Ռուսաստանի ռազմածովային ուժերի եւ ցամաքային զորքերի համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, հաղորդում է Lenta-ն:
Նրա խոսքով, կոնցեռնը Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի նիստում, որի նախագահը հենց Ռոգոզինն է, ներկայացրել է նոր սերնդի զենիթային հրթիռների փորձարկման արդյունքները: Այլ մանրամասներ Ռոգոզինը չի ներկայացրել:





























