Գյումրիի գազալցակայաններից մեկում օգոստոսի 5-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով «Գյումրիի» բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիներից 56-ամյա Արամ Հովհաննիսյանին տեղափոխել են Երեւան: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, NEWS.am-ին տեղեկացրին հիվանդանոցից:
56-ամյա Արամ Հովհաննիսյանը Երեւանի բնակիչ է եւ քանի որ նրա վիճակը տեղափոխման համար թույլատրելի է եղել՝ հարազատների ցանկությամբ տեղափոխվել է Երեւան:
Պայթյունից տուժած 29-ամյա Արմեն Մելքոնյանը, որը ստացել էր ծակած վերքեր, օգոստոսի 6-ին «Գյումրի» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքից դուրս է գրվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է գրանցվել Գյումրիի գազալցակայաններից մեկում: Ախուրյանի խճուղի 1/1 հասցեում գործող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:





























