ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համակրողների թիվը 8 տոկոսով պակասել է՝ անցյալ տարվա համեմատ՝ 37 տոկոսից հասնելով 29 տոկոսի։ Այս մասին հայտնում է ՌԲԿ–ն՝ վկայակոչելով «Լեւադա կենտրոնի» հարցման տվյալները։

Հարցման մասնակիցներին առաջարկել են նշել Պուտինի նկատմամբ իրենց վերաբերմունքը։ «Համակրանք» պատասխանն է տվել հարցվածների 29 տոկոսը, «Նրա մասին ոչ մի բան վատ չեմ կարող ասել» պատասխանը՝ 31 տոկոս, «Չեզոք, անտարբեր վերաբերմունք»՝ 17 տոկոս։  Ընդ որում, «Լեւադա կենտրոնի» տնօրեն Լեւ Գուդկովը բացատրել է, որ համակրանքի նվազումը պայմանավորված է ռուսաստանցիների մոտ հուզական վերելքի բացակայությամբ, որը կապված էր Ղրիմի պատճառով հակառուսական պատժամիջոցների հետ։