«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում բավականին թեժ է լինելու Վարդենիս քաղաքում: 

Եթե մինչ այժմ միայն գործող քաղաքապետն էր հայտարարել իր առաջադրման մասին, ապա այս օրերին վարդենիսցիների շրջանում ակտիվորեն որպես թեկնածու շրջանառվում է նաեւ Արման Արշակյանի անունը: Նա «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է եւ Վարդենիսի տարածաշրջանի ղեկավարը: Ինչպես նաեւ ղեկավարում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Վարդենիսի տեղամասը:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում