Բյուրեղավանում 3 օր առաջ կորած 68-ամյա քաղաքացուն մահացած են հայտնաբերել:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից, Գ. Մ.-ն օգոստոսի 6-ին տնից դուրս է եկել՝ ասելով, որ գնում է կյանքին վերջ տալու. քաղաքացու բջջայինը գտնվել է Ներքին Պտղնիի գյուղի ջրանցքի մոտակայքում:
Օգոստոսի 8-ին ժամը 17.52-ից մինչև ժամը 19.26-ը իրականացվել են Գ.Մ.-ի որոնողական աշխատանքներն, ինչը ավարտվել է անարդյունք:
Օգոստոսի 9-ին, ժամը 08.45-ին հայտնաբերվել է քաղաքացու դին:





























