Կոտայքի մարզի 27-ամյա բնակիչը մեղադրվում է մորը բռնաբարելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 27-ամյա երիտասարդը ալկոհոլի ազդեցության տակ բռնաբարել է մորը, ապա բռնություն գործադրել նրա նկատմամբ:

27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով եւ 139-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:

Գործը քննվում է մայրաքաղաքի դատարաններից մեկում: