ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ Գյումրու համամասնական ցուցակը կգլխավորի Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը: Այս մասին այսօր` օգոստոսի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը: Նա նշեց, որ այսօր Գյումրիում տեղի է ունեցել ԲՀԿ Գյումրու տարածքային խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցել են ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ պատգամավորներ, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ:
Գյումրու ԲՀԿ խորհուրդը քննարկել է հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հարցը եւ միաձայն որոշել մասնակցել ՏԻՄ ընտրություններին:





























