Բնականաբար, Ռուսաստանը՝ որպես տարածաշրջանային մեծ խաղացող, ուզում է այնպես անել, որ ոչ ոքի չնեղացնի։ Այս մասին օգոստոսի 9-ին մամուլի ասուլիսին հայտարարել է ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:
Այդ առումով, ըստ պատգամավորի, Ռուսաստանի քաղաքականությունը տարածաշրջանում հասկանալի է։ «Չմոռանանք, որ ռուսական կողմը լավ գիտի Հայաստանի դիրքորոշումը որպես տարածաշրջանում ամենահուսալի գործընկեր»,– ասել է Ախոյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 8-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, ասել է, որ Ռուսաստանը ձգտելու է, որ Ադրբեջանն ու Հայաստանը Ղարաբաղյան հակամարտության հարցում փոխզիջումային եւ կողմերի համար ընդունելի լուծում գտնեն։





























