Երեւան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին առաջիկա ջրանջատումների մասին:

• վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 10-ին ժամը 10.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Վերին Շենգավիթ 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի, Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի 1, 2, 3, 4, 5, 20/1, 20/2 համարների, Գ.Նժդեհի փող. 27/1, 27/2 համարների ջրամատակարարումը.

• պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 11-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Երզնկյան եւ Աբգար Թագավորի փողոցների, Կիեւյան փող. 18, 20, 22, 24, 26 համարների, Կիեւյան փող. 2-րդ նրբանցքի, Օրբելի փողոցի 8, 10, 12, 14, 16, 18, 29, 31 համարների, Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ ջրամատակարարումը:

 Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: