Արմավիրի մարզի Ծաղկալանջ համայնքի՝ կարկուտից բերքը կորցրած բնակիչները մեկ ամիս անց  փոխհատուցում չեն ստացել:

Ծաղկալանջի գյուղապետ Մանվել Մկրտչյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կարկուտից գյուղում վնասվել էր 180 հա հողատարածք, մինչեւ այժմ զիջել են միայն գյուղացիների ջրի վարձը:

Գյուղացիներից Արտյոմ Խանոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն վարկերի մուծումների ժամանակն է, գյուղացիները, սակայն, կորցրել են ամբողջ բերքը, որն իրենց միակ եկամուտի աղբյուրն էր:

«Մարդիկ արդեն երկար ժամանակ է՝ չեն մուծում վարկերը, գործակալները գալիս, նստում են տները: Որոշները նոր վարկեր են վերցրել, նոր ցանք են անում, որոշները չեն կարողանում»,- ասաց Արտյոմ Խանոյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին տեղացած ուժեղ կարկուտն Արմավիրի, Արագածոտնի մարզերում ամբողջությամբ վնասել էր բերքը: