Վայոց ձորի մարզում մեղվի փեթակն ընկել է, բացվել, ինչի հետեւանքով մեղուները սկսել են խայթել տան անդամներին: 

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, օգոստոսի 9-ին, ժամը 23.18-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան նրբանցքի տներից մեկի մեղվի փեթակը տեղափոխելիս ընկել եւ բացվել է, ինչի հետեւանքով մեղուները խայթում են տան անդամներին, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մեղուների խայթոցից տուժել է 41-ամյա Հ. Մ.-ը:

Փրկարարները կարգավորել են փեթակը եւ տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: