Երեւանում հուլիսի 17-ին մեկնարկած իրադարձությունների հետեւանքով բժշկական հաստատություններում բուժում ստացողներից եւս մեկն այսօր՝ օգոստոսի 10-ին դուրս է գրվել: Այս մասինNEWS.am-ին տեղեկացրին առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժում ստացող ցուցարարներից մեկը: Հիվանդանոցներում բուժում ստացողների թիվն այս պահին 7-ն է:

Տուժողներից մեկը՝ ոստիկան Գագիկ Մկրտչյանը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում: Նրա հարցով վաղը հերթական կոնսիլիումը կհրավիրվի: