Այսօր տեղի է ունեցել Աշտարակի ԲՀԿ տարածքային խորհրդի ընդլայնված նիստը: Խորհրդի նիստին ներկա էին ԲՀԿ պատգամավորներ, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ:

ԲՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե տարածքային խորհուրդը քննարկեց առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցության հարցը եւ որոշեց սեպտեմբերի 18-ին Աշտարակի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրել Արշալույս Մեջլումյանին:

Աշտարակի ԲՀԿ տարածքային խորհուրդը հաստատեց նաեւ քաղաքապետի առաջիկա ընտրություններում ԲՀԿ ավագանիների ցուցակը: