«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Երեւանի փրկարարական վարչության պետ Ներսես Նազարյանին հաջողվել է ապացուցել, որ իրեն զրպարտել են, արժանանալ ներման եւ վերադառնալ պետական համակարգ:
Բանն այն է, որ «Վանոյի Արտակի» ձերբակալումից հետո քննությամբ ինչ-որ հանգամանքներ են ի հայտ եկել։ Եվ Երեւանի նախկին ոստիկանապետը համոզել է Սերժ Սարգսյանին, որ իր վրա «շառ» են արել, իսկ Գասպարյանը ոչ թե պաշտպանել է իր ենթակային, այլ «կրակի վրա յուղ է լցրել»:
Ավելին, ասում են` իշխանության հետ Նազարյանի հարաբերություններն այնպես են ջերմացել, որ չի բացառվում նրան վերադարձնեն ոստիկանական համակարգ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:





























