«Գազպրոմ Արմենիայի» առաջ Երեւանի ՋԷԿ-ի պարտքը կմարեն Էներգետիկայի նախարարության սեփականությունը համարվող գազատարների հատվածներով: Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 11-ին Կառավարության նիստում:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի խոսքով՝ Երեւանի ՋԷԿ-ին կտրամադրվեն լոկալ նշանակության գազատարները, հիմնականում՝ գյուղերում, որոնք կառուցվել են մի շարք միջազգային ծրագրերի շրջանակներում եւ որոնք գտնում են Էներգետիկայի նախարարության հաշվեկշռում: ՋԷԿ-ը իր հերթին դրանք կփոխանցի «Գազպրոմ Արմենիային» պարտքի դիմաց:
Նշենք, որ խոսքը Փոքրամասշտաբ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում (RESCAD) կառուցված ենթակառուցվածքների մասին է, որոնք իրականացվել են ՀԲ միջոցներով:
Երեւանի ՋԷԿ-ին հանձնվող գազատարների ընդհանուր արժեքը կկազմի մոտ 10.8 մլրդ դրամ:





























