Անհայտ անձինք Դաղստանում սպանել են դաշնային դատավորին: «Ինտերֆաքս»-ի տեղեկություններով՝ օգոստոսի 11-ի գիշերը հանցագործները ներխուժել են մասնավոր տունը, որտեղ բնակվում էր Շամիլի շրջանի դատավոր Ուբայդուլլահ Մագոմեդովը եւ կրակելով նրա վրա՝ դիմել փախուստի:

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ սպանության հիմնական վարկածներից մեկը կարող է լինել խմբավորումների նկատմամբ սկզբունքային դիրքորոշումը: