Փրկարարները ահազանգ են ստացել ինքնասպանության փորձ անողի մասին, բայց չեն գտել։
Օգոստոսի 11-ին, ժամը 12.27-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է գնալ եւ նետվել Երեւանի Դավիթաշեն կամարջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Տեղազննման արդյունքում ինքնասպանության փորձ անող քաղաքացի չի հայտնաբերվել:





























