Երեք թուրք ռազմական կցորդ անհետացել է ռազմական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում Անկարա հետկանչվելուց հետո: Reuters-ը, վկայակոչելով թուրք պաշտոնյային, հայտնում է, որ խոսքը Հունաստանում Թուրքիայի երկու ռազմական կցորդի եւ Բոսնիայում մեկ կցորդի մասին է: Նրա խոսքով, հետախուզության տվյալներով, դիվանագետները կարող էին Իտալիա փախչել: Տեղեկության հաստատման դեպքում Իտալիայի իշխանությունները պաշտոնապես կտեղեկացվեն, նշել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բարձրաստիճան թուրք ռազմական սպան Թուրքիա հետկանչից հետո ԱՄՆ-ում ապաստան է խնդրել: Նշենք, որ Թուրքիայում հեղաշրջման փորձի հետաքննության պատրվակով Թուրքիայի իշխանություններն ավելի քան 20 հազար մարդ են ձերբակալել:





























