Հայաստանի կառավարությունը կմեծացնի սոցիալական ծառայությունների հասանելիությունը: Օգոստոսի 11-ին կառավարության նիստի ժամանակ կառավարության աշխատակազմի ղեդկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ այդպիսի պարտավորություն է ստանձնվել 2016-18 թվականների համար՝ «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնության շրջանակում, որին Հայաստանը միացել է 2011 թվականին:
Ներկայումս հանրապետությունում մասնավորապես գործում են զանազան սեգմենտներով սոցիալական ծառայության 80-ից ավելի ծրագրեր: Կառավարության ծրագրերի մեջ է մտնում ՝ հանրությանն այդ ծառայությունների սեգմենտների մասին տեղեկացնելը: Ծառայությունների մասին օնլայն կներկայացվեն մանրամասն տեղեկություններ: Պետական կազմակերպությունների կողմից կանցկացվի նաեւ ներկայացվող ծառայությունների վարկանիշավորում:





























