Կառավարությունը փոխել է քաղաքացիների սոցիալական վճարումների փոխանցման հաշիվը: Այս մասին որոշումն ընդունվել է օգոստոսի 11-ին Կառավարության նիստում:
ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքով՝ եթե նախկինում սոցիալական վճարումները փոխանցվում էին գանձապետարանում կամուրջ հաշվի, ապա հիմա դրանք կփոխանցվեն միասնական գանձապետական հաշվին: Բացի այդ, գանձապետարանում հաշիվ կբացվի քաղաքացիների կուտակային հաշիվներին կուտակումները փոխանցելու համար, որոնք կառավարվում են կենսաթոշակային ֆոնդերի կողմից:
Հշեցնենք, որ քաղաքացիների հաշիվները բացվել էին կուտակային թոշակային համակարգի անցնելու շրջանակում: Այն ուժի մեջ էր մտել 2014-ի հուլիսի 1-ից: Մասնավոր սեկտորի համար կուտակային վճարումները պետք է պարտադիր դառնային 2017-ի հուլիսի 1-ից, սակայն 2016-ի մայիսին օրենքում փոփոխություններով այն հետաձգվեց մինչեւ 2018-ի հուլիսի 1-ը:





























