Թուրքիայի Մերսին քաղաքում օգոստոսի 11–ի առավոտյան ձերբակալվել է «Մեծ միասնություն» (BBP) կուսակցության փոխնախագահ Քափթան Քարթալը։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ BBP–ի փոխնախագահ Քափթան Քարթալը կասկածվում է Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ։

Նշվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է Քափթան Քարթալին եւ հարցաքննության համար տեղափոխել ոստիկանություն։