Արցախի Բ ստորաբաժանումները ուշադրությամբ հետեւում են հակառակորդի գործողություններին։ «Արցախպրեսի» փոխանցմամբ, այդ մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը՝ մանրամասնելով, որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առաջնագծում հակառակորդի կողմից հրադադարի խախտումները նվազել են 2-3 անգամ:

Ըստ Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ առաջնագծում հանգիստ իրավիճակը չի նշանակում, որ հայկական կողմի հետախուզությունը եւ հեթապահ ստորաբաժանումները թուլացրել են զգոնությունը, քանի որ հակառակորդը շարունակում է ինժեներական եւ օդային ու ցամաքային ակտիվ գործողություններ վարել:

ՊԲ ստորաբաժանումները ուշադրությամբ հետեւում են հակառակորդի գործողություններին եւ վստահորեն շարունակում իրականացնել մարտական հերթապահություն: Լեւոն Մնացականյանի խոսքով, ապրիլյան ռազմական գործողությունները տեւական լարվածության արդյունքն էր, որի ժամանակ ՊԲ-ն կատարել է իր առջեւ դրված խնդիրները, եւ չնայած դիրքերի կորուստներ են եղել, սակայն այդ հանգամանքը չի ազդել ՊԲ մարտունակության, պաշտպանունակության ու ծառայության կրման պայմանների վրա: