Թուրքիայի իշխանությունները չեղարկել են երգչուհի Սըլա Գենչօղլուի համերգն այն բանից հետո, երբ երգչուհին հեղափոխության կանխման հանրահավաքները շոու էր անվանել:
Օգոստոսի 7-ին Ստամբուլում կայացել էր ամենաբազմամարդ հանրահավաքը՝ ի աջակցություն իշխանությունների: Դրան մասնակցում էր մոտ 5 մլն մարդ: Հանրահավաքին ներկա էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Բինալը Յըլդըրըմը:
«Ես դեմ եմ հեղաշրջմանը, սակայն ես կնախընտրեի չմասնակցել նման շոուի»,- մեջբերում է Hurriyet-ը երգչուհու հայտարարությունը:
Ավելի ուշ՝ սոցցանցերում հայտնված քննադատությունից հետո, երգչուհին հայտարարել էր. «Ես չեմ պատրաստվում այդ թեմայով որեւէ բացատրություն տալ… ես մնում եմ իմ կարծիքին: Դուք ասում եք ժողովրդավարությու՞ն: Ահա ես ի կարծիքն եմ հայտնում»:





























