Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը օգոստոսի 11-ին կառավարության նիստից հետոչի կարողացել մեկնաբանել նախօրեին Մոսկվայում Սերժ Սրգսյանի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանում արձանագրվել է ՀՆԱ-ի 10 տոկոս աճ:
Լրագրողների հարցին, թե որտեղից է Պուտինն այդ թիվը ստացել, Մնացականյանը պատասխանել է. «Ես չեմ կարող ասել: Իմ կարծիքով՝ հարցը ինձ չպետք է ուղղել: Ենթադրում եմ, որ դա 2014 և 2015 թվականների ՀՆԱ-ի ցուցանիշի աճի տեմպն է, ենթադրում եմ նաև, որ առաջին եռամսյակին ինչ-որ մեկը ինչ-որ հաշվարկ է կատարել»:
Հայաստանը պաշտոնապես ԵՏՄ-ին անդամակցել է 2015թ. հունվարի 2-ից, 2015թ., ըստ ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանում 3 տոկոս ՀՆԱ-ի աճ է եղել։





























