Երեք ամսական տղան ՌԴ Կրասնոյարսկի ավտոտնակներից մեկում մի ամբողջ օր անցկացրել է մեքենայի սրահում: Այդ ընթացքում մեքենայի կողքին են եղել նրա մոր եւ ավագ քրոջ դիերը:

Նախօրեին կինը երեխաների՝ 3 ամսական որդու եւ 10 տարեկան դստեր հետ գնացել է ավտոտնակ: Նա ցանկացել է հանգցնել թեփը, որը դրանից առաջ վառել էր նկուղը չորացնելու համար:

Փոքրիկը մնացել է մեքենայի մեջ, իսկ մայրն ու քույրը գործի են անցել, եւ հավանաբար խեղդվել են ածխածնի օքսիդից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ փոքրիկին եւ նրա 39-ամյա մոր ու քրոջ մարմինները հաջորդ օրը հայտնաբերել է նրանց ազգականը:

Ներկայումս քննիչները պարզում են պատահարի հանգամանքները։