Օգոստոսի 11-ին`ժամը 8.45-ի սահմաններում,  ՀՀ  ԱՆ  «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով,  ՔԿ հիմնարկի  բնակելի գոտու տարածքում գտնվող շինության հետնամասից հայտնաբերել են փաթեթ, որի մեջ առկա են եղել համապատասխանաբար  5.8 գրամ քաշով շագանակագույն  եւ  38.1 գրամ քաշով կանաչավուն զանգվածներ:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: