ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ մեկնարկեց Արարատ Խանդոյանի խափանման միջոցը փոխելու մասին բողոքի քննությունը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող եւ կալանավորված Խանդոյանին արդեն տեղափոխել են դատարան:

«Միայնակ Գայլի» եղբորը սատարելու համար այստեղ են նաեւ նրա ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները: Մինչեւ նիստի մեկնարկը` Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտնեց որ իր հետ բերել է քաղաքացիների ստորագրությունները` որպես ապացույց, որ մարդիկ երաշխավորում է` Արարատ Խանդոյանը չի խոչընդոտի նախաքննությանն ու փախուստի չի դիմի, եթե լինի ազատության մեջ: