«Սասնա ծռեր» խմբի անդամներին իր մեքենայով ՊՊԾ գունդ սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի ձեռքի աշխատանքների վաճառք կկազմակերպվի: Վաճառքը կանցկացվի օգոստոսի 13-ին եւ օգոստոսի 14-ին՝ ժամը 11-ից Վերնիսաժում:
Կվաճառվի մոտ 42 աշխատանք՝ զարդատուփեր, փայտե փորագրությամբ ժամացույցներ, արեւային ժամացույցներ եւ այլն:
Իրերը տեղադրված կլինեն Խանջյան փողոցի կողմից փայտագործների շարքում:





























