Երեւանում հուլիսի 17-ին մեկնարկած իրադարձությունների հետեւանքով բժշկական հաստատություններում բուժում ստացողների թիվը 4-ն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
Բուժում ստացողներից 1-ը ոստիկան է, 3-ը՝ ցուցարար:
Ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիճակը շարունակում է մնալ ծանր՝ աննշան կայունությամբ:





























