Թուրքիայի քննչական մարմինները արտոնել են ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հաքան Շուքյուրի կալանքը, որին կասկածում են ընդդիմադիր եւ իսլամական քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենի շարժմանը մասնակցության մեջ, հայտնում է France-Presse գործակալությունը:
Շուքյուրին մեղադրում են զինված ահաբեկչական խմբին անդամակցության համար: Մեղադրանքներ են ներկայացվել նաեւ ֆոտւբոլիստի հորը` Սերմետ Շուքյուրին:
Ֆուտբոլիստը, որը երբեք չի թաքցրել իր հավատարմությունը Գյուլենի հայացքներին, ԱՄՆ է տեղափոխվել 2015 թվականին այն բանից հետո, երբ նրա դեմ քրեական գործ է հարուցվել երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Շուքյուրը մասնագիտական կարիերան ավարտել է 2008 թվականին: Նա Թուրքիայի առաջնության պատմության (249 գոլ) եւ ազգային հավաքականի (51) լավագույն ռմբարկուն է: Թուրքիայի հավաքականի կազմում նա 2002 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել:





























