Թուրքիան կանի այն ամենը, ինչ պահանջվում է Ռուսաստանի հետ սիրիական հարցերի շուրջ համագործակցության շրջանակում, «Հաբեր Թյուրք» հեռուստաալիքի եթերում հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:  Նա հիշեցրել է, որ նման պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ-ի եւ Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի եւ Թայյիփ Էրդողանի Սանկտ Պետերբուրգում օգոստոսի   9-ի բանակցությունների ընթացքում:   

«Բանակցություններին որոշում է ընդունվել մեր երկրների կողմից Սիրիայի թեմաների հետ աշխատանքի համար համատեղ բազա ստեղծել: Եվ այն ամենը, ինչ անհրաժեշտ է դրա համար, մեր կողմից կարվի», - ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ-ի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության առումով Իշիկը հայտնել է, որ   «այդ հարցում նոր էջ է բացվել»: Նրա խոսքով, Թուրքիան  «Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ կզարգացնի պաշտպանական ոլորտում իր շահերի հիման վրա եւ դա ՆԱՏՕ-ի կամ որեւէ այլ երկրի դեմ քայլ չի լինի»: