58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու) սպանության մեջ մեղադրվող Արարատ Նիկողոսյանի եւ Արտաշես Չիչոյանի կալանքները երկարացվել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին մեղադրյալների պաշտպանները:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի եւ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների միջեւ Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:
Սպանության մեջ մեղադրվում են Արարատ Նիկողոսյանը, Արտաշես Չիչոյանը, Խաչիկ Կոսյանը եւ Յուրի Հակոբյանը:





























