Վանաձորում օգոստոսի 2-ին ինքնասպանության փորձ կատարած «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակից 54-ամյա Հարություն Հ.-ն շարունակում է մնալ Վանաձորի ԲԿ-ում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ հիվանդանոցից:

Հարություն Հ.-ի վիճակը շարուանակում է մնալ ծանր կայուն, նրա մոտ դրական փոփոխություններ կան:

Նշենք, որ Հարությունն ստացել էր  կրծքավանդակի, որովայնի թափանցող վերքեր: Հարություն Հ.-ին վիրահատել էին, նա գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում:

Նշենք, որ Հարությունին կիսակառույցում հայտնաբերել են աշխատակիցները, որոնք առավոյան տեսել են, որ իրենց գործընկերը չի ներկայացել աշխատանքի: Այցելել են բնակարան, տեսել գրությունները, որտեղ նշված է եղել, թե որտեղ է պատրաստվում ինքնասպան լինել  ու շտապել են նշված հասցե, ոտեղ էլ նրան հայտնաբերել են արնաշաղախ վիճակում: Հարությունն ամուսնալուծված է, բնակվում է միայնակ, երեխաներ չունի: