Օգոստոսի 12-ին, ժամը 11.30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «УАЗ» մակնիշի ՊՆ0980Մ (վարորդ` Ս. Ա., ծնվ. 1976թ.) եւ «VAZ-2109» մակնիշի 06SO510 (վարորդ` Ա. Գ., ծնվ. 1989թ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը Ս.Ապրեսյանը հոսպիտալացվել Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնի փականները: