Ռուսաստանում պատժամիջոցային մթերքների ոչնչացման մասին որոշումը երկարաձգվել է մինչեւ 2017-ի վերջ: Համապատասխան որոշումը հաստատել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, փաստաթուղթը հրապարակվել է իրավական լրատվության պաշտոնական պորտալում

Ներմուծման համար արգելված մթերքների ոչնչացմամբ առաջվա նման կզբաղվի Ռոսսելխոզնադզորը, հայտնում է «Պրայմը»:

Ռուսաստանը ԱՄՆ-ից, ԵՄ-ից եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին հավանություն տված այլ երկրներից մթերքների ներմուծման վրա արգելք է դրել 2014 թվականի օգոստոսին: 2015 թվականի օգոստոսից ուժի մեջ է մտել մեկ այլ հրաման էմբարգոյի ենթակա մթերքների ոչնչացման մասին: Մեկ տարվա ընթացքում Ռոսսելխոզնադզորը  7,3 հազար տոննա բուսական արտադրանք է ոչնչացրել եւ 228,6 տոննա կենդանական ծագմամբ մթերքներ: