ԱՄՆ–ում բնակվող թուրք ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը, որին Անկարան մեղադրում է Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ, նշել է հայրենիք վերադառնալու պայմանները, հայտնում է Reuters–ը։
«Եթե իմ դեմ մեղադրանքների առնվազն 1/10–րդը ապացուցվի, ապա ես պարտավորվում եմ վերադառնալ Թուրքիա»,– ասել է Գյուլենը։
Ընդդիմադիրը նաեւ պահանջում է ստեղծել Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետաքննության միջազգային կոմիտե, փոխանցում է Gazeta–ն։
Հիշեցնենք, որ Թուրքիայում զինվորականների կողմից պետական հեղաշրջման փորձը տեղի էր ունեցել հուլիսի 16-ի գիշերը, սակայն ժամեր անց ճնշվել էր։





























