ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում սեպտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ:

Սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների համար ձեւավորված թվով 541 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ`

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 241-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 168-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 42-ական,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 30-ական,

«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ) 30-ական,

«Ժառանգություն» կուսակցություն՝ 30-ական:

Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել են 2016 թվականի օգոստոսի 19-ից 24-ը` մինչեւ ժամը 18.00-ն: