ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 12-ին, կազմել է 476.20 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,05 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.87 դրամ (աճել է 0.09 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 616.87 դրամ (նվազել է 0.87 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.36 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 309.42 դրամ, ոսկի՝ 20,745.3 դրամ, պլատին՝ 17,836.36 դրամ։
Օգոստոսի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել։





























