Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռուսաստանյան մայրաքաղաքում հանդիպել է Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Հանդիպման մասնակիցները քննարկել են ՀԱՊԿ-ի անդամների միջեւ ռազմական համագործակցության հարցեր, հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից: 

«Հանդիպման ընթացքում քննարկվել է օգոստոսի 16-ին Երեւանում ՀԱՊԿ-ի Պաշտպանության նախարարների խորհրդի առաջիկա նիստի նախապատրաստության ընթացքը, ինչպես նաեւ կազմակերպության ձեւաչափում ռազմական համագործակցության կատարելագործման մի շարք հարցեր», — հայտնել են ՀԱՊԿ-ից: .

ՀԱՊԿ-ի անդամ երկրներ են հանդիսանում Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: