«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության «Լալվար-Նոյեմբերյան» 110կՎ էլեկտրահաղորդման օդային գիծը կվերակառուցի իրանական Gam Arak Industrial ընկերությունը: Այդ մասին այսօր պայմանագիր են ստորագրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անանյանը եւ Gam Arak Industrial ընկերության գործադիր տնօրեն Նասրոլահ Ռահնաման:

Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերության տեղեկատվության բաժնից հայտնում են, թե Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող եւ «Էլեկտրամատակարարման Հուսալիություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Լալվար-Նոյեմբերյան» 110կՎ էլեկտրահաղորդման օդային գծի վերակառուցման համար գլխավոր կապալառուի մրցույթը՝  իրանական Gam Arak Industrial ընկերությունը հաղթել է 4 394 456, 24 (չորս միլիոն երեք հարյուր իննսունչորս հազար չորս հարյուր հիսունվեց ամբողջ քսանչորս) ԱՄՆ դոլար արժեքով պայմանագիրը:

110 կՎ «Լալվար-Նոյեմբերյան» էլեկտրահաղորդման գծի վերակառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել այս տարի եւ ավարտել 2018թվականին: