Մոսկվայի մետրոյի «Ռյազանյան պողոտա» կայարանի մոտ հայի եւ ղրղզի սպանության մեջ կասկածվողը երկու անգամ դատված է եղել ավազակության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին: 

«Իվան Սկորկինը, որը գրանցված է Կուրսկի մարզում եւ ապրում է Մոսկվայում, ավազակության համար երկու անգամ դատվել է 2005 եւ 2008 թվականներին», — ասել է նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ի վաղ առավոտյան սպանդ է տեղի ունեցել  http://news.am/rus/news/341649.html մետրոյի «Ռյազանյան պողոտա» կայարանի մոտ: Հարձակվողը դանակով մահացու վնասվածք է հասցրել երկու տղամարդու` Հայաստանից   69-ամյա Լյովա Քամալյանին եւ Ղրղզստանից 36-ամյա Նուրիկ Մունդուզովին, եւս մեկը`  29-ամյա Ալեքսանդրը աջ ձեռքից վիրավորվել է: «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը հայտնում է, որ հարձակումն իրականացվել է հարբած սքինհեդների կողմից` ազգային անհանդուրժողականության հողի վրա: 

Ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել էր երկու տղամարդու սպանության մեջ կասկածվողին: Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել: