Փաստաթղթեր կեղծելու եւ իրացնելու մեջ մեղադրվող 55-ամյա տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հարազատների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 12-ին, ժամը 18.30-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան է ժամանել եւ կամավոր բաժին ներկայացել 55-ամյա Արտակ Թ.-ն: Նա հունիսի 7-ից հետախուզվում էր Քրեական օրենսգրքի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: