Մոսկվայի Շերեմետեւոյի օդանավակայանում ուղեւորին չվերթից հանել են այն բանից հետո, երբ նա կատակել է ուղեպայուսակում ռումբի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ՆԳՆ-ի Կենտրոնական դաշնային օկրուգի տրանսպորտի վարչության մամուլի ծառայությանը:
«Շերեմետեւոյի օդանավակայանի D տերմինալի թռիչքների սրահում ինտրոսկոպի օպերատորը ուղեպայուսակներից մեկում կասկածելի առարկաներ է հայտնաբերել: Ծառայության աշխատակցի` ուղեբեռի պարունակության վերաբերյալ հարցին ուղեպայուսակի տերը պատասխանել է, որ այնտեղ տրոտիլ կա: Բնականաբար, ոստիկանության աշխատակիցներ են կանչվել, տղամարդուն հասցրել են հերթապահ մաս», — ասված է հաղորդագրության մեջ:
Տղամարդու ուղեպայուսակում պայթուցիկ չի եղել: Ոստիկանության աշխատակիցներին նա հայտնել է, որ շատ է հոգնել երկար թռիչքից հետո:





























